Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը կերկարաձգվի առնվազն 49 տարով։
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի կառավարությունը նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է ներկայացրել ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկը, որի համաձայն, նախատեսվում է, որ ռուսական զորքերը «Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանեն նաեւ Հայաստանի անվտանգությունը»։
Այդ նպատակին հասնելու համար, ըստ փաստաթղթի նախագծի, Ռուսաստանի Դաշնությունը պետք է Հայաստանին աջակցություն ցուցաբերի եւ ժամանակակից զինամթերք ու ռազմական տեխնիկա տրամադրի։