«Լողալն արգելվա՞ծ է»

Մայրաքաղաքի գրեթե բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտակայքում փակցված է «Լողալն արգելված է» մակագրությամբ ցուցատախտակ, սակայն քչերն են հետեւում արգելող ցուցատախտակին: Որքանո՞վ է դա անվտանգ հիգիենիկ առումով, եւ ինչպե՞ս է վերահսկվում այդ ավազաններում ջրի մաքրությունը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը զրուցել է լողացողների եւ պատասխանատուների հետ: