«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած վճիռը չի կարող նախադեպային դիտվել, օգտագործվել մյուս սառեցված հակամարտությունների դեպքում։ Այն վերաբերում է մեկ դեպքի՝ Կոսովոյին», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարան էր դիմել Սերբիան։ Հարցին, թե եթե Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան, Աբխազիան կամ Մերձդնեստրը դիմեն նույն այս դատարան իրենց դեպքերն ուսումնասիրելու հայցով, ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները՝ Սաբինա Ֆրեյզերը պատասխանել է, թե չճանաչված հանրապետությունը չի կարող գնալ Արդարադատության միջազգային դատարան:
Հուլիսի 22-ին Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ, անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։