Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ստորագրել է օրենք, որով Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) իրավունք է ստանում պաշտոնական «նախազգուշացում» հղել այն անձանց, ում գործունեությունը վտանգավոր կհամարվի քրեական առումով։
Իրավապաշտպանները ահազանգում են, որ այդ օրենքը կարող է ազդարարել վերադարձ խորհրդային դարաշրջանին հատուկ գործելակերպին եւ հանգեցնել ազատ խոսքի եւ հավաքների իրավունքների սահմանափակումների։
Վիճահարույց օրինագիծը հուլիսի 16-ին ընդունվել է Պետական դումայի, ապա հուլիսի 19-ին՝ վավերացվել Դաշնային խորհրդի կողմից։ Իրավապաշտպաններն այդ օրենքը համարում են «ընդդիմության գլխին կախված մահակ»։
«Իշխանությունները սարսափում են անկախ մարդկանցից, դրա համար էլ այդպիսի օրենքներ են ընդունում։ Դա օրենք է, որը նմանը չունի աշխարհում, այն հիշեցնում է մեր ռեպրեսիվ անցյալը», - ասել է «Սոլիդարնոստ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բորիս Նեմցովը։
«Սա ոստիկանական պետության օրենք է։ Դեմոկրատական երկրներում այդ կարգի օրենքները սահմանափակվում են քաղաքացիական, հասարակական, խորհրդարանական հսկողությամբ, իսկ մեզանում դա կլինի հատուկ ծառայությունների անսահման իշխանություն», - ասել է «Յաբլոկո» կուսակցության քաղաքական կոմիտեի անդամ Սերգեյ Իվանենկոն։
Մինչդեռ, սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ շարքային ռուսաստանցիների 67 տոկոսը նույնիսկ չի էլ լսել այդ օրենքի մասին։ Լեւադայի կենտրոնի ղեկավար Լեւ Գուդկովի փոխանցմամբ, ФСБ-ի դերակատարությունը դրական եւ բացասական գնահատողների թիվը Ռուսաստանում գրեթե հավասար է։
«Դրական գնահատական են տալիս հիմնականում այն մարդիկ, ովքեր չունեն լավ կրթություն, բնակվում են տեղեկություններ ստանալու առումով սահմանափակ հնարավորություններ ունեցող գյուղերում եւ փոքր ավաններում ու շատ են կախված պետական պրոպագանդայից, մասնավորապես, հեռուստատեսությունից։ Մինչդեռ, բացասական վերաբերմունք դրսեւորողների մեծ մասն ավելի լավ կրթությամբ հասուն մարդիկ են։ Նրանց համար գաղտնի ծառայությունները մարմնավորում են զանգվածային ռեպրեսիաները, ահաբեկումները, մահապատիժները, այլախոհների եւ ընդդիմախոսների հալածանքները», - ասել է Լեւ Գուդկովը։