Միջադեպ զորամասում, կան զոհեր

Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկում հրազենի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում կան զոհեր, հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զորամասի համարը եւ զոհերի կոնկրետ թիվը առայժմ չի հաղորդվում։ Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։