ԱՄՆ-ը, ԵՄ-ը հույս ունեն վերսկսել Իրանի հետ բանակցությունները

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը հույս են հայտնում, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ընդհատված բանակցությունները շուտով կվերսկսվեն։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե Վաշինգտոնը հույս ունի, որ բանակցությունները կզսպեն Թեհրանի միջուկային հավակնությունները։

Չնայած արեւմտյան տերությունների ճնշմանը՝ Իրանը շարունակում է հրաժարվել դադարեցնել իր միջուկային ծրագիրը։ Թեհրանը վստահեցնում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ Արեւմուտյան տերությունները, սակայն, պնդում են, որ իրականում Իրանը նպատակ ունի զանգվածային ոչնչացման զենք ստեղծել։