ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություններ է հղում Պակիստանին 152 մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ցավակցություններ է հղել Պակիստնանին նախօրեին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։

Չորեքշաբթի օրը վթարի էր ենթարկվել Կարաչիից Իսլամաբադ ուղեւորվող ինքնաթիռը, որի բոլոր 152 ուղեւորները զոհվել էին։