Գերմանիան Թուրքիային կոչ է անում շարունակել ԵՄ անդամության պայմաններին համապատասխան բարեփոխումների իրականացումը

Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելը այսօր Ստամբուլում Թուրքիային կոչ է արել շարունակել Եվրամիության անդամակցության պահանջները բավարարելու ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, եւ հավելել, որ անդամությունը մի գործընթաց է, որի դեպքում հստակ, ֆիքսված ժամկետներ չկան։

Նախօրեին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը իր խոսքում ասել էր, որ Եվրամիության անդամակցության հարցում Մեծ Բրիտանիան Անկարայի «հնարավոր ամենաուժեղ աջակիցն է», եւ շեշտել էր, թե ինքը «զայրացած է» Եվրամիությունում Թուրքիայի անդամակցությանը ընդդիմացող պետությունների հարուցած ձգձգումներից։

Գերմանիան եւ Ֆրանսիան անդամության փոխարեն Թուրքիային առաջարկել են Եվրամիության «հատուկ գործընկերոջ» կարգավիճակ, սակայն Անկարան կտրականապես հրաժարվում է այդ առաջարկից։