ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատում է Աֆղանստանի պատերազմի ֆինանսավորման մասին օրինագիծը

ԱՄՆ-ի կոնգրեսմեններն այսօր հաստատել են մի օրինագիծ, որով շուրջ 37 միլիարդ դոլար է հատկացվում 30,000 թվաքանակով լրացուցիչ զորակազմ Աֆղանստան ուղարկելու եւ Իրաքում շարունակվող պատերազմը ֆինանսավորելու նպատակով։

ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի պաշտոնական կայքէջի տվյալներով, Աֆղանստանում այս պահին տեղակայված ամերիկյան զինծառայողների թիվը ավելի քան 62 հազար է։

Հայաստանը պաշտոնապես միացել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերին անցած հոկտեմբերից, եւ այժմ 40 հայ զինծառայող է տեղակայված Աֆղանստանում։