Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է Վրաստանի օգտին լրտեսություն անելու համար

Հարավային Օսիայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն մեղադրում են Վրաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար:

«Պետական դավաճանության մեջ է մեղադրվում Հարավային Օսիայի Պաշտպանության նախարարության Անվտանգության եւ բանակի ծառայության բաժնի վարիչ Էդուարդ Գոբոզովը», - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ռուսաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւայի խոսքերով՝ Գոբոզովը 2004-2009 թվականներին դրամական պարգեւատրման դիմաց վրացական հատուկ ծառայություններին տեղեկատվություն է տրամադրել ռուս զինվորականների թվի եւ Հարավային Օսիայում նրանց տեղակայման վայրերի վերաբերյալ:

Գործն արդեն դատարան է ուղարկվել։ Այն կքննի Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության Գերագույն դատարանը: