Այսօր Ժնեւում հերթական անգամ հանդիպել են Ռուսաստանի, Վրաստանի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բանագնացները։ ՄԱԿ-ի խոսնակ Ելենա Պոնոմարյովան ասել է, որ կողմերը բանակցում են ՄԱԿ-ի, Եվրոպական Միության եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ։
2008 թվականի կարճատեւ ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Վրաստանից միակողմանիորեն առանձնացած Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։ Բանակցությունների նպատակն է կանխել երկու անջատական տարածքների շուրջ հնարավոր բախումները։
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Աբխազիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հունիսին ասել է, թե աբխազները կարող են հրաժարվել Շվեյցարիայում պարբերաբար տեղի ունեցող բանակցություններից, քանի որ դրանք էական առաջընթաց չեն ապահովում։
Եվրոպական Միությունն այսօր հայտարարել է, որ հրադադարի մոնիտորինգի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2011 թվականի սեպտեմբեր։
Վրաստանում Եվրոպական Միության Մոնիտորինգի առաքելությունը տեղեկացրել է, որ ԵՄ-ն երեկ է ընդունել ժամկետը երկարաձգելու որոշումը։ Դա համարվում է արտասահմանում Եվրոպական Միության իրականացրած ամենախոշոր առաքելություններից մեկը՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի սահմանների մոտակայքում մոնիտորինգ է կատարում 225 քաղաքացիական դիտորդ։
Վրաստանը ողջունել է մոնիտորինգի ժամկետը մեկ տարով երկարաձգելու ԵՄ-ի որոշումը։