Պաշտոնական Թեհրանը այսօր հայտարարել է, որ Իրանը «խորապես ափսոսում եւ դատապարտում» է Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը։
Ավելի վաղ, Եվրամիությունը եւ Կանադան հայտարարել էին Իրանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին՝ հույս ունենալով այդ քայլով Թեհրանին ստիպել վերադառնալ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Չնայած արեւմտյան տերությունների ճնշմանը՝ Իրանը շարունակում է հրաժարվել դադարեցնել իր միջուկային ծրագիրը։ Թեհրանը վստահեցնում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ Արեւմուտյան տերությունները, սակայն, պնդում են, որ իրականում Իրանը նպատակ ունի զանգվածային ոչնչացման զենք ստեղծել։
ԵՄ-ի եւ Կանադայի սահմանած այս նոր պատժամիջոցները նպատակ ունեն կանխել էներգետիկ ոլորտում հնարավոր ներդրումները եւ սահմանափակել իրանական նավթի եւ գազի արտահանման հնարավորությունները:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է Եվրամիության եւ Կանադայի այդ քայլը: