Չավեսը խոստացել է այցելել Աբխազիա

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է մոտ ապագայում նավեր ուղարկել Աբխազիա եւ այցելել այդ անջատողական տարածքի կենտրոն Սուխումի։ Չավեսն այդ մասին ասել է Կարակաս պաշտոնական այցով մեկնած Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին։

Վենեսուելան մեկն է այն 4 պետությունների, որոնք ի պաշտոնե ճանաչել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Այն ճանաչել են նաեւ Ռուսաստանը, Նիկարագուան եւ Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանում գտնվող փոքրիկ մի պետություն` Նաուրուն։