ՀՀՇ-ն եւ Կարապետ Ռուբինյանը հանդես են եկել հայտարարություններով

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունը եւ անցած շաբաթ մեծ աղմուկով կուսակցությունից հեռանալու մասին հայտարարած Կարապետ Ռուբինյանը այսօր հանդես են եկել երկու առանձին հայտարարություններով՝ փոխադարձաբար ափսոսանք հայտնելով այս սկանդալին հանգեցրած զարգացումների առնչությամբ։

ՀՀՇ-ի վարչության նորընտիր ղեկավարություն հայտարարության համաձայն, կուսակցությունում քննարկումներ են եղել համագումարից հետո հնչեցված դժգոհությունների վերաբերյալ, առանձին հանդիպումներ են եղել ՀՀՇ-ի Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայ ազգային կոնգրեսի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանի հետ: