Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Քեմերոնին ուղեկցում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը։
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը, ով չնայած իր գլխավորած պահպանողական կուսակցությունում առկա որոշ դժգոհություններին շարունակում է աջակցել Եվրամիությանը անդամագրվելու՝ Թուրքիայի ջանքերին, այս խնդիրը քննարկելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնի հետ հանդիպմանը։
Մեծ Բրիտանիան ավանդաբար աջակցում է Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի ջանքերին։
Այդուհանդերձ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ընդդիմությունը, ինչպես նաեւ Կիպրոսի խնդիրը առայժմ անհաղթահարելի խոչընդոտներ են հարուցել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամը դառնալու՝ Անկարայի ճանապարհին։
Թուրքիայից Քեմերոնը մեկնելու է Հնդկաստան։