Հայաստանի արտգործնախարարությունը «աննախադեպ» է որակում Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը այն առումով, որ «առաջին անգամ Միջազգային դատարանն անդրադարձել է երկու սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հարաբերակցությանը եւ կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից»:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, այս մասին նախօրեին հեռուստատեսությամբ ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Ճշտեմ` խնդիրը այն չէ, որ մի սկզբունքը գերակայում է մյուսի նկատմամբ, այլ` երբ կա ինքնորոշում, այդ դեպքում տարածքային ամբողջականությունը երկրորդական է, առաջնային է հենց ժողովուրդների ինքնորոշումը, եւ հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը», - հայտարարել է Քոչարյանը՝ պնդելով, թե դատարանի այս վճռի հրապարակումից հետո ակնհայտ է դառնում, որ «Ադրբեջանի պնդումները լիովին հակասում են միջազգային իրավունքին»:
Հուլիսի 22-ին Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ, Սերբիայից անջատվելով եւ միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է, որ իր երկիրը չի հաշտվի Կոսովոյի անկախության հետ եւ պահանջել է սեպտեմբերին քննարկման դնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Միացյալ Նահանգները ողջունել է Հաագայի դատարանի որոշումը, սակայն պաշտոնական Վաշինգտոնը ընդգծել է, որ Կոսովոյի դեպքը առանձնահատուկ է եւ Հաագայի դատարանի որոշումը չի կարող տարածվել նմանատիպ այլ դեպքերի վրա։