ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոլումբիային եւ Վենեսուելային երկխոսության կոչ է անում

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Կոլումբիայի եւ Վենեսուելայի իշխանություններին կոչ է արել երկխոսության միջոցով կարգավորել երկու երկրների միջեւ առկա հակասությունները:

Երեկ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարություն էր տարածել: Նրա խոսքով, նման որոշում է կայացվել Վենեսուելայի հանդեպ Կոլումբիայի իշխանությունների վարած արգրեսիվ քաղաքականության պատճառով: