Գյումրիի ԳԱԼԱ անկախ հեռուստաընկերությունը, որը, դրա հիմնադրի փոխանցմամբ, անպայման մասնակցելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) այսօրվա որոշմամբ անցկացվելիք մրցույթին, հաղթելու մեծ հույսեր չունի:
ՀՌԱՀ-ը այսօրվա նիստում որոշում կայացրեց երկրի 7 մարզերում հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ անցկացնելու մասին: Մրցույթի պաշտոնական մեկնարկի մասին կհայտարարվի հուլիսի 27-ին:
Այս տարի ավելի վաղ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններով, յուրաքանչյուր մարզում մեկ հեռուստաընկերություն է լիզենցիա ստանալու թվային ցանցի միջոցով «ընդհանուր ուղղվածության եւ տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող ծրագրեր հեռարձակելու համար»:
Շիրակի մարզում, նշենք, այժմ գործում է չորս հեռուստաընկերություն. բացի ԳԱԼԱ-ից, բոլորը լոյալ են իշխանությունների նկատմամբ:
ԳԱԼԱ-ի լիցենզիայի ժամկետը լրանում է 2015 թվականին, եւ մինչեւ այդ ժամկետի ավարտը հեռուստաընկերությունը շարունակելու է հեռարձակվել անալոգային ցանցով:
«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հեռարձակվենք թվային ֆորմատով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը, եւ, միաժամանակ, նկատի ունենալով նման մրցույթների նախադեպերը, կանխավ հայտարարեց, որ այս անգամ էլ մրցույթը արդար լինել չի կարող. - «Մեր պարագայում համոզված եմ, որ նախագահականից կանեն ամեն ինչ, որպեսզի մեր հեռուստաընկերությունը չունենա եթեր: Հիմքեր ունեմ այդպես մտածելու: Այն, ինչ որ այսօր կատարվում է մեր հեռուստաընկերությանը շուրջը, այն, որ մեր գովազդատուները ահաբեկված են, եւ հեռուստաընկերությունը չունի գովազդ, այն, որ պետական կառույցները խուսափում են աշխատել հեռուստաընկերության հետ, սա ինձ հիմքեր է տալիս մտածելու, որ նախագահականից կանեն ամեն ինչ, որ հեռուստաընկերությունը չշահի այդ մրցույթը: Ես միտումնավոր չեմ շեշտում ՀՌԱՀ-ը, որովհետեւ Գրիգոր Ամալյանը միայն կատարող է»:
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 2007 թվականից ի վեր, երբ հեռարձակեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, մի շարք խնդիրներ է ունեցել հարկային եւ մաքսային մարմինների հետ: Հեռուստաընկերության նկատմամբ գործադրված ճնշումները իրենց զեկույցներում դատապարտել են միջազգային հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Freedom House-ը, Amnesty International-ը եւ այլն:
Հարցին, թե հեռուստաընկերության ունեցած այդ խնդիրները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ ԳԱԼԱ-ի հայտը մերժվի, ՀՌԱՀ նախագահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանեց, թե, ըստ օրենքի, «հանձնաժողովը ուշադրություն է դարձնելու հեռուստատեսային խախտումների վրա»:
«Այս պահի դրությամբ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը հանձնաժողովը նկատողություն չի արել», - հավելեց Գրիգոր Ամալյանը: