ԱՄՀ-ն չեղյալ է հայտարարել երկրաշարժից տուժած Հայիթիի պարտքը

Արժույթի միջազգային հիմնադրամը չեղյալ է հայտարարել Հայիթիի՝ շուրջ 268 միլիոն դոլարի հասնող արտաքին պարտքը։

ԱՄՀ-ն նաեւ հավանություն է տվել հունվարյան ավերիչ երկրաշարժից տուժած այս երկրին 60 միլիոն դոլարի վարկ տրամադրելու ծրագրին՝ նպատակ ունենալով աջակցել Հայիթիի վերականգնմանը։