Այս տարվա մարտից ի վեր աֆրիկական ժանտախտի նոր բռնկման հետեւանքով Հայաստանում սատկել կամ հարկադիր սպանդի է ենթարկվել 1300 գլուխ խոզ:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանի փոխանցմամբ, հիվանդությունը դեռ շարունակում է տարածվել:
«Մենք մարտ ամսին ունեցել ենք հիվանդությունը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքում. Լոռու մարզի Թումանյանի տարածքում: Այսօր պետք է ասեմ, որ Նոյեմբերյանի եւ Դիլիջանի տարածքներում հիվանդությունը կասեցված է. նոր բռնկումներ չկան: Սակայն հիվանդությունը բռնկումներ է տվել նաեւ Երեւան քաղաքում, Արագածոտնի մարզում, Շիրակի մարզում, Կոտայքի մարզում», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց Բաղյանը:
Հիվանդությունը մեր երկիր է անցել Վրաստանից, եւ մինչեւ 2008-ի մարտը սատկել ու հարկադիր սպանդի էր ենթարկվել շուրջ 20 հազար գլուխ խոզ: Բաղյանը հիշեցրեց, որ այն ժամանակ 15 հազար գլուխ խոզերի համար տրվել է րփոխհատուցում` մոտ հազար դրամ մեկ կիլոգրամ մսի դիմաց:
«Այս տարի փոխհատուցման մասին խոսելը վաղ է: Հիվանդությունը կա, հիվանդությունը ընթանում է, եւ հաշվարկ է իրականացվում, համապատասխան համայնքապետարաններում ստեղծված են հանձնաժողովներ, այդ հանձնաժողովները ամբողջ գլխաքանակը գրանցում են: Ես չեմ կարող ասել, կառավարությունը կտա [փոխհատուցում], թե չի տա», - ասաց Գրիշա Բաղյանը:
Աֆրիկական ժանտախտը մարդկանց չի փոխանցվում: Գնորդներն ու անասնատերերը տուժում են ֆինանսապես: Եթե անասնատերերին անգամ տրվի փոխհատուցում, դա 2-3 անգամ պակաս կլինի խոզի մսի շուկայական գնից: Իսկ գնորդները ստիպված են լինում ավելի թանկ վճարել կամ իսպառ հրաժարվել խոզի միս գնելուց:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ են ստանում սննդամթերքի գների բարձրացման վերաբերյալ:
«Մենք որոշակի գնային մոնիթորինգ եւ վերլուծություն ենք անում», - ասաց Եղոյանը` հավելելով, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հավասարակշռված գնաճ է արձանագրում այն բանի հաշվին, որ 470 անուն ապրանքների գների մոնիտորինգ է իրականացնում: Նրա խոսքով, գների բարձրացումը ավելի ակնհայտ կլիներ, եթե ուսումնասիրվեին միայն 40 հիմնական սպառման ապրանքները:
«Այսօր, երբ ճգնաժամի հետեւանքով մարդիկ պրոբլեմներ շատ ունեն, հիմնական ռեսուրսները` մոտ երկու երրորդը ծախսում են, բնականաբար, սննդամթերքի վրա: Երբ երկրում նվազագույն զամբյուղը մոտ 40 հազար է, իսկ նվազագույն աշխատավարձը` 30 հազար, պրոբլեմներ են երեւում», - եզրափակեց Աբգար Եղոյանը: