Ռուսաստանի քաղաքացին ՔԲԿ-ի զինված խմբավորման կազմում

Ապրիլին Թուրքիայի Սամսուն եւ Գիրեսուն մարզերում մարդկային զոհերի պատճառ դարձած երկու ահաբեկչական պայթյունները իրականացրած Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինված խմբավորման կազմում եղել է Ռուսաստանի քաղաքացի։

Today’s Zaman-ի փոխանցմամբ, Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հաջողվել է բացահայտել ՔԲԿ-ի զինյալ խմբի 5 անդամներին, ում ապրիլյան հարձակումների արդյունքում 3 թուրք ոստիկան է զոհվել։

Պարզվել է, որ քրդական խմբի կազմում եղել է նաեւ Ռուսաստանի քաղաքացի Դանիել Դադաեւը։