Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանի համար «ափսոսանք է, որ Ռուբինյանը այդպիսի հայտարարություն է արել»:
«Ամենաբարձր ձայն ստացողն էր, որ չէր ընտրվել: Եվ մենք ուրախ կլինեինք իրեն տեսնելու վարչության կազմում», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանուկյանը:
Կարապետ Ռուբինյանը, հիշեցնենք, հուլիսի 19-ին բաց նամակ էր տարածել, որով ՀՀՇ-ից իր հեռանալը պատճառաբանել էր նրանով, որ վարչության ընտրությունները կեղծվել են: Ռուբինյանը նաեւ քննադատել էր համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, կուսակցության ներսում կատարվող իրադարձությունները որակել էր «անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներ»:
«Ես ընդամենը ուզում եմ հարցնել. Ռուբինյանը այդպիսի հայտարարություն կանե՞ր, եթե ընտրվեր վարչության կազմում: Ռուբինյանը արդյո՞ք չուներ հնարավորություն այդ ամենը համագումարում ասելու: Եթե Ռուբինյանը Տեր-Պետրոսյանի հետ ուներ անհամաձայնություն, ապա Տեր-Պետրոսյանի ելույթից հետո մենք 8 ժամ եղել ենք համագումարի աշխատանքների մեջ», - նշեց Արամ Մանուկյանը:
Ռուբինյանը իր նամակում պնդում է, որ համագումարում շրջանառվում էր վարչության կազմի «օրինակելի ցուցակ», որում իր անունը բացակայում էր` եզրահանգելով, թե Տեր-Պետրոսյանը «այդպիսով պատժում է իրեն Կոնգրեսին քննադատելու համար», «ՀՀՇ վարչությունը զերծ է պահում այլախոհությունից»:
Արամ Մանուկյանը սրան նույնպես հարցով արձագանքեց. - «Եթե կար այդպիսի ծրագիր, որ ինքը չընտրվեր, ապա ինչպե՞ս այդ համարձակ ՀՀՇ-ն 240 ձայն տվեց Կարապետ Ռուբինյանին»:
Կարապետ Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանին խոստացավ Արամ Մանուկյանի հարցերին պատասխանել մեկ շաբաթից: