Օբաման, Քեմերոնը Իրանին կոչ են անում վերսկսել բանակցությունները

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել են, որ դեռեւս ուշ չէ խաղաղ կարգավորման հասնել Իրանի միջուկային ծրագրի հարցում, սակայն առաջընթացի բացակայության պայմաններում իրենք վճռական են պաշտոնական Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում։

Խոսելով երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած համատեղ ասուլիսում, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները Իրանին կոչ են արել անհապաղ վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները միջազգային հանրության հետ։