Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարել է Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման 18 մրցույթներ։
Մասնավորապես, հայտարարվել է թվային հեռարձակմամբ հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու 5 մրցույթ։
Հայտարարվել է թվային հեռարձակմամբ հանրապետական սփռման եթերային վերահեռարձակում իրականացնելու 1 մրցույթ։
Երեւանում հեռարձակելու համար հայտարարված մրցույթների թիվը ընդհանուր առմամբ 9 է, որոնցից 3-ը նախատեսվում են եթերային վերահեռարձակում իրականացնելու համար։
Մյուս 6 մրցույթներից 1-ը ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռարձակում իրականացնելու համար է, մնացած 5-ը՝ թեմատիկ ուղղվածության. ժամանցային, երիտասարդական, երաժշտական, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական, ինչպես նաեւ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական։
Բացի այդ հայտարարվել է թվային հեռարձակման ցանցի միջոցով մարզային սփռման, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստահեռարձակողների լիցենզավորման 3 մրցույթ։

Նկարագրություն | Հանրա- | Մայրաքաղա- | Մարզային | Ընդամենը |
Ընդհանուր ուղղվածության | 5 | 1 | 3 |
|
Թեմատիկ ուղղվածության | 0 | 5 | 0 |
|
Վերահեռարձակ-ման | 1 | 3 | 0 |
|
Ընդամենը | 6 | 9 | 3 | 18 |