Մանկապղծության համար մեղադրվող ռուսաստանցի դիրիժորին կրկին գրավի դիմաց ազատ են արձակել

Ռուսաստանցի դիրիժոր Միխայիլ Պլետնեւը այսօր երկրորդ անգամ կանգնել է Թայլանդի դատարանի առաջ. Ռուսաստանի պետական նվագախմբի դիրիժորը մեղադրվում է մանկահասակ տղայի բռնաբարելու համար։

Ստորագրելով նախապես դատարանի կողմից պատրաստված փաստաթուղթը, երաժիշտը ազատ է արձակվել գրավի դիմաց։ Դատարանում նրան որեւէ հարց չի ուղղվել։

Հայտնի դիրիժորը ձերբակալվել էր հուլիսի սկզբին, սակայն նրան գրավի դիմաց ազատ էին արձակել՝ թույլ տալով մասնակցել Մակեդոնիայում անցկացվելիք երաժշտական փառատոնին։

Երաժիշտը վերադարձել էր Թայլանդ՝ հատուկ այսօր կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով։