Հուլիսի 19-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը:
Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, բանակցությունների մեկնարկին նախորդել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵՄ-ի կողմից բանակցող պատվիրակության հետ` Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորությամբ:
Բանակցությունները բացող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր խոսքում, ասել է. - «Հայաստանի անկախությունից ի վեր, եվրոպական ուղղությունը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացումը: Այս առումով Արեւելյան գործընկերությունը հեռանկար է բացում ԵՄ հետ նոր որակի պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար, մասնավորապես Ասոցացման համաձայնագրի միջոցով, որի մեկնարկն ենք նախաձեռնել այսօր»։
Նախարարը նշել է, որ Երեւանում հուլիսի 6-ին Հայաստան-Եվրոպական Միություն արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով ենթահանձնաժողովը հաջողությամբ ավարտել է իր առաջին հանդիպումը:
«Մենք ակնկալում ենք, որ այդ ձեւաչափով կառուցողական քննարկումները ճանապարհ կբացեն հնարավորինս շուտ ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի կնքման համար: Կարեւորում ենք նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները` որպես Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:
Եվրոպական Միության բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՄ-ի ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնի ուղերձը բանակցությունների մեկնարկի կապակցությամբ:
Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո, այն ինքնաբերաբար երկարաձգվում է մեկամյա ժամկետով: Ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: