Աբխազիայի առաջնորդը այցելել է Նիկարագուա

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Սերգեյ Բաղապշը այցելել է Նիկարագուա՝ մասնակցելու այդ երկրի սանդինիստական հեղափոխության 31-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին։

Բաղապշը ողջունել է Նիկարագուան, որպես մեկը այն փոքրաթիվ երկրներից, որը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանից։

Տոնական միջոցառումներին սպասվում էր նաեւ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի այցը, սակայն նրա ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով շաբաթ օրը հարկադրված վայրէջք է կատարել Ֆինլանդիայում։