Սեւանա լիճը սնուցող հիմնական աղբյուրներից մեկի` Արգիճի գետի հունի փոփոխությունը կարող է լուրջ վնաս հասցնել ոչ միայն Սեւանին, այեւ հարակից 5 գյուղերի բնակիչներին:
Նման մտավախություն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրեց ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ՀԷԿ-ի կառուցման պատրվակով կատարվել է շինարարություն` անցկացվել են խողովակներ, պատվար է կառուցվել: Բոլոր փաստերը, ըստ բնապահպանի, խոսում են գետի հունը փոխելու մասին:
Քնարիկ Հովհաննիսյանի պնդմամբ, ո'չ տեղական ինքնակառավարման մարմինից, ո'չ «Սեւան» ազգային պարկից, եւ ո'չ էլ բնապահպանության նախարարությունից կառուցապատողները թույտվություն չունեն:
«Ծրագրի ետեւում այնպիսի պաշտոնյաներ են գանգնած, որոնց կանգնեցնելը գրեթե անհնարին է, դա նրանց համա բիզնեսի աղբյուր է», - առանց անուններ նշելու` հայտարարեց բնապահպանը: - «Նրանք շատ բարձրաստիճան մարդիկ են, որոնք ո'չ վախ ունեն, ո'չ էլ նրանց պետք են թույլատվություններ: Առանց թույլտվության նրանք արդեն սկսել են աշխատանքները: ՀԷԿ-ի պատրվակով կառուցվող այդ ջրամբարը կօգտագործվի այլ նպատակով: Հոյակապ տեղ է, հոյակապ բնություն, եւ այդտեղ կլինի ե'ւ ձկնաբուծական ջրամբար, ե'ւ հիանալի ռեկրեացիոն տեղ է: Վաղը-մյուս օրը այդ ափերը կկառուցվեն, կլինեն կեմպինգներ, մոթելներ»:
Հարակից Գեղահովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն գյուղերի բնակիչներն ահազանգում են, որ եթե ծրագիրն իրականացվի, իրենք ստիպված կլինեն լքել անապատի վերածված գյուղերը: Գյուղացիների խոսքով, անցկացված խողովակների տրամաչափն այնպիսին է, որ մեկ վայրկյանում հնարավոր է տանել 700-800 լիտր ջուր:
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր մասնագետ Գեորգի Գեւորգյանը վստահեցրեց, որ հունի փոփոխությունը կբերի էկոհամակարգի փոփոխության, կվտանգվի Սեւանա լճի հիմնական ձկնատեսակների ձվադրումը: