Հովիկ Աբրահամյանը Ժնեւում համաժողովի կմասնակցի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 19-21-ը Ժնեւում կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հուլիսի 21-ին Աբրահամյանը համաժողովում հանդես կգա ելույթով:

Հայաստանի խորհրդարանի նախագահը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների պաշտոնակիցների հետ: