Դավութօղլուն եւ Մամեդյարովը Ալմաթիում կքննարկեն Ղարաբաղյան գործընթացը

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի` այսօր մեկնարկող ոչ պաշտոնական նիստի շրջանակներում Ալմաթիում կայանալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից, հանդիպման գլխավոր թեման է լինելու իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: