Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտնում է, որ «Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Եվրամիության Գործակցության համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը կայանալու է հաջորդ շաբաթ Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներում»:
Համաձայն հաղորդագրության` «Եվրամիությունը մեկնարկում է բանակցությունների վերաբերյալ առաջին լիագումար հանդիպումներ, որոնք տեղի կունենան հուլիսի 15-ին` Բաթումիում, հուլիսի 16-ին` Բաքվում, եւ հուլիսի 19-ին` Երեւանում»:
«Համաձայնագրերը նախատեսում են կողմերի հանձնառությունը` ընդհանուր արժեհամակարգի որդեգրման վերաբերյալ, եւ ընդգրկելու են ոլորտների լայն շրջանակ», - ասված է հաղորդագրությունում: - «Գործակցության համաձայնագրերի հիմնական նպատակը ԵՄ-ի եւ հարավկովկասյան երեք պետությունների միջեւ ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է։ Բանակցային գործընթացը խարսխված է լինելու ներառականության, տարբերակման, պայմանականության եւ համատեղ սեփականության սկզբունքների, ինչպես նաեւ համընդհանուր արժեքների եւ սկզբունքների, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի եւ արդար կառավարման կիրառման հարցում կողմերի անսասան պարտավորվածության վրա»:
«Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցույց են տվել իրենց հստակ ձգտումը սերտացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս համաձայնագիրը կդառնա շարժիչ ուժ այս երկրներում ներքին բարեփոխումների համար», - այսօր Բաթումիում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Համարժեք համաձայնագրերի վերաբերյալ Եվրամիությունը ներկայումս բանակցում է Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ: