Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հինգշաբթի օրը որոշեց հուլիսի 20-ին մրցույթ հայտարարել 18 հեռուստածրագրերի համար:
«Հայտարարվեցին մրցույթներ, որոնք պիտի ապահովեն այսպես կոչված հանրապետական սփռումը Հայաստանի Հանրապետությունում: Եվ մայրաքաղաքային սփռում ապահովող հեռուստաընկերությունների համար հայտարարվեցին մրցույթները, եւ մարզերի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը` հավելելով, որ եւս 7 հեռուստածրագրի համար մրցույթները կհայտարարվեն մեկ շաբաթ հետո:
Օրենքով նախատեսվում է հանրապետության ողջ տարածքով սփռվող (բացի Հանրային հեռուստաընկերության 2 ծրագրերից) 5 մասնավոր հեռուստաընկերություն` ընդհանուր ուղղվածության, մի քանիսը` մասնագիտական ուղղվածության, մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային եւ տեղական լրատվական եւ վերլուծական հաղորդումների, եւ 4 վերահեռարձակող ընկերություն:
Նախատեսվում է նաեւ մեկական հեռուստածրագիր զուտ Երեւանի եւ յուրաքանչյուր մարզի համար:
Չնայած մի քանի մարզային հեռուստածրագրերի համար այսօր արդեն մրցույթ հայտարարվեց, սակայն, հիշեցնենք, որ օրենքում ամրագրվել է այն դրույթը, որով մինչեւ 2015 թվականը Հայաստանի մարզերում գործող ընկերությունները շարունակելու են հեռարձակվել:
Հոկտեմբերի կեսերին արդեն մրցույթին մասնակցող ընկերությունները կներկայացնեն իրենց հայտերը, իսկ դեկտեմբերի կեսին վարկանիշային քվեարկությամբ կկայացվեն համապատասխան որոշումները:
Հիշեցնմանը, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նրան խոստացել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը աշնանը նորից վերանայվելու է, եւ հարցին, թե կարող են դրա արդյունքում օրենքում կատարվելիք փոփոխությունները ազդել արդեն հայտարարված մրցույթների ընթացքի վրա, ՀՌԱՀ-ի նախագահը արձագանքեց. - «Միանշանակ չեն փոխվի մրցույթին առնչվող պրոցեդուրաները, չեն սահմանվի նոր պահանջներ, որոնք էապես կանդրադառնային մրցակցային գործոնների վրա այս հայտարարված մրցույթներում: Բոլորին հայտնի է, որ հընթացս փոփոխությունները ոչ միայն անհնարին են, այլեւ անթույլատրելի են»:
Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված եւ դրանից հետո հայտարարված բոլոր մրցույթներին մասնակցած [ու պարտված] «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մասնակցելու են արդյոք մրցույթին, պատասխանեց. - «Անպայման մասնակցելու է «Ա1+»-ը, ինչպես բոլոր նախորդ մրցույթներին, եւ ինչպես բոլոր նախորդ մրցույթներին, ներկայացնելու է լրատվական ուղղվածության հայտ: Ես ենթադրում եմ, որ դա «Եվրոնյուս» ալիքի հաճախության մրցույթը կլինի: Եթե այդ հնարավորությունը չլինի, ուրեմն ստիպված մենք պետք է վերապրոֆիլավորվենք ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերության»:
Հարցին, թե ինչպես է գնահատում մրցույթում հաղթելու հնարավորությունները, Մովսեսյանը պատասխանեց. - «Ինչպես միշտ, այս անգամ էլ դա լինելու է ձեւական, մրցույթի իմիտացիա, եւ ոչ թե լավագույն նախագիծն է շահելու, այլ շահելու է անձի կամքը: Ես ընդհանրապես լավատեսությունս կորցրել եմ 98 թվականից ի վեր եւ լավ բան չեմ սպասում: Որովհետեւ գնալով, փոխանակ այս ամեն ինչը շտկվի, տարվում է լրիվ ուրիշ ուղղությամբ»: