Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
«Գրանցվել է 851 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 117 մարդ, վիրավորվել է 1152 մարդ», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: - «Նախորդ տարի [առաջին կիսամյակում] այդ տվյալները կազմել են` 866 պատահար, 150 զոհ եւ 1217 վիրավոր»:
Սարգսյանի վստահեցմամբ` նույն ժամանակահատվածում հայտնաբերվել ու արձանագրվել է ճանապարհային երթեւեկության կանոնների շուրջ 47 հազարով ավելի խախտումներ, քան անցած տարվա առաջին կիսամյակում. - «Եվ սրա արդյունքում է, որ պատահարների թիվը նվազել է 15-ով, զոհերի թիվը` 33-ով, վիրավորների թիվը` 65-ով»:
Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը հայտնաբերել ու արձանագրել է ավելի քան 352 հազար խախտում, դրանցից 15 հազարը` հետիոտնի կողմից:
Սարգսյանի խոսքով, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կարգապահական տույժերի են ենթարկվել ոստիկանության 5 աշխատողներ:
«2010 թվին 38 կարգապահական բնույթի խախտումներ ունենք, որոնք կամ Ոստիկանության պետի, կամ Ճանապարհային ոստիկանության պետի հրամանով ենթարկվել են տարբեր տիպի կարգապահական տույժերի. գործից են ազատվել, խիստ նկատողություն են ստացել», - հավելեց նա: