Իրանը շոգի պատճառով փակում է պետական հիմնարկները եւ կրթօջախները

Իրանում իշխանությունները շոգի պատճառով որոշել են առնվազն երկու օրով փակել բոլոր պետական գերատեսչությունները մայրաքաղաքում եւ մի շարք այլ շրջաններում:

Պաշտոնական տվյալներով, Թեհրանում եւ որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը տատանվում է 40-50-ի սահմաններում։

Պետական կառույցներից բացի փակ են նաեւ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները։