Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ժառանգության» վարչության նախագահ

«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչությունը շաբաթ երեկոյան իր կազմից վարչության նախագահ ընտրեց կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Վարչության փոխնախագահ եւ քարտուղար ընտրվեցին այս տարվա ապրիլին վերջին «Ժառանգությանը» անդամակցած` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս եւ նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերով նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը:

«Ժառանգության»` շաբաթ օրը կայացած արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվեց կուսակցության վարչության կազմը:

Հին վարչությունից մնաց միայն խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:


Սարգիս Հարությունյան