«Ժառանգություն» կուսակցությունում շաբաթ օրը կայացած արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվեց կուսակցության վարչության կազմը:
Հին վարչությունից մնաց միայն խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, քանի որ կուսակցության կանոնադրության համաձայն` խորհրդարանական խմբակցության քարտուղարն ի պաշտոնե նաեւ վարչության անդամ է:
Նոր` 11-հոգանոց վարչության կազմում ընտրվածների թվում են կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այս տարվա ապրիլի վերջին «Ժառանգությանը» անդամակցած` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս եւ նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանն ու Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերով նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Ժառանգության» վարչության կազմի նման` գրեթե ամբողջական փոփոխության պատճառը արդյոք Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ գործող հին վարչության աշխատանքի նկատմամբ եղած դժգոհությու՞նն է, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Վստահ եմ, որ թե' գնահատանք կա, թե' դժգոհություն կա, բայց հիմնական պատճառը այդ թեկնածությունների առաջադրանքի, իմ կարծիքով, այն է, որ կառավարման փոփոխության որոշում կայացվեց` այն, որ վարչությունը եւ [խորհրդարանական] խմբակցությունը, ըստ էության, պետք է տարբեր մարդիկ լինեն, որ ամեն մեկը կենտրոնանա իր աշխատանքի վրա: Անցած վարչությունը իր մեծամասնությամբ թե' խմբակցության պատգամավորներ էին, թե' վարչության անդամներ էին»:
«Ժառանգության» առաջնորդը անդրադարձավ նաեւ անցած տարվա սեպտեմբերին կուսակցությունում տեղ գտած զարգացումներին, երբ «Ժառանգություն»-ից հեռացվեցին վարչության չորս անդամներ: «Ազատություն» ռադիոկայանին Հովհաննիսյանը, մասնավորապես, փոխանցեց. - «Թե' իրավական, թե' բարոյական առումներով անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր իսկապես անիրավված են եւ առանց հիմքի հեռացվել են եւ քաղաքական այլ արեւելում եւ գործունեություն չեն գտել իրենց համար, եւ նմանները կան, պետք է կարողանան իրենց դիմումի համապատասխան վերականգնվել, որովհետեւ իրենք պակաս նվիրում չեն ցուցաբերել «Ժառանգության» նկատմամբ»:
Այն ժամանակ «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը վարչության նշված անդամների հեռացումը կուսակցությունից բնութագրել էր որպես «պրագմատիկ որոշում»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք այստեղ հակասություններ չկա՞ն «Ժառանգության» առաջնորդի գնահատականի ու կուսակցության այն ժամանակվա վարչության կայացրած որոշման միջեւ, եւ ո՞ւմ են իրենք առանց հիմքի հեռացրել կուսակցությունից, Մարտիրոսյանը արձագանքեց. - «Ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանի ասածին` կարծում եմ, մեկնաբանելու խնդիր չկա, որովհետեւ ինքը շատ պարզ ասաց, եւ ըստ պարոն Հովհաննիսյանի, կարծում եմ, այն անձինք, ովքեր ինքնակամ հեռացել էին կուսակցությունից, կարող են դիմում ներկայացնել իսկապես եւ անդամագրվել նորից կուսակցությանը»:
Համագումարում վարչության նոր կազմի ընտրությունից բացի ուշադրության կենտրոնում «Ժառանգության» առաջնորդի ելույթն էր:
«Արցախում մենք հաղթեցինք պատերազմը, բայց տանուլ ենք տվել խաղաղությունը», - իր ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Կարգավիճակ, ամբողջականություն, անվտանգություն` այս եռամիասնությունը շատ հստակորեն մեզ հուշում է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, ելնելով տեւական եւ հատկապես վերջին շրջանի ռազմատենչ հռետորականությունից եւ քաղաքական իրականությունից` պետք է պատրաստ լինի պատերազմի»:
«Պատասխանատվությունը շատ ու շատ ողբերգությունների, կեղծված ընտրությունների, կոռուպցիայի համար կիսում ենք բոլորս, բայց առաջին հերթին` Հայաստանի երեք նախագահները` տարբեր չափաբաժիններով», - անդրադառնալով Հայաստանի ներքին իրավիճակին` հայտարարեց Հովհաննիսյանը. - «Ինչպե՞ս կարող ենք շիտակ նստել եւ շիտակ խոսել, ինչպե՞ս կասենք ամբողջ ճշմարտությանը` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի քաղաքացու, եթե մինչեւ հիմա չեն հարցաքննվել կամ վկայություն չեն տվել Հայաստանի Հանրապետության երկրորդ, ապա եւ` երրորդ, ապա եւ` առաջին նախագահները»:
Միեւնույն ժամանակ, «Ժառանգության» առաջնորդը, նշելով, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում լուծել Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները, ասաց. - «Ուստի հրամայական է, որ իշխանությունը փոխվի` փոխվի ամբողջովին եւ անմիջապես, թե' քվեատուփերի մոտ, թե' ընդհանրապես»:
Ռուբեն Հակոբյանը, նույնպես խոսելով օր առաջ Հայաստանում նոր իշխանություն ձեւավորելու անհրաժեշտության մասին, նաեւ հայտարարեց, որ իշխանությունում ձեւավորված «տոտալիտար համակարգը, դժբախտաբար, որոշ ընդդիմադիրների կողմից փորձ է արվում տեղափոխել ընդդիմադիր դաշտ, այսինքն` տոտալիտար ընդդիմադիր ռեժիմ»:
«Ժառանգության» վարչությունը երեկոյան գումարած նիստում իր կազմից վարչության նախագահ ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, փոխնախագահ` Ռուբեն Հակոբյանին, քարտուղար` Կարինե Հակոբյանին:
«Ժառանգության» արտահերթ համագումարը հրավիրվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջով: