Պակիստանում հուլիսի 9-ի ահաբեկչության զոհերի թիվը անցավ 100-ից

Պակիստանում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 102-ի` ավելի վաղ հաղորդվածից կրկնակի ավելի:

Պակիստանի Մոհմանդ նահանգի Յաքա Ղունդ գյուղում ինքնասպան ահաբեկիչը հարձակում էր կատարել գյուղի վարչակազմի գրասենյակի մոտ:

Տվյալ նահանգը սահմանակից է Աֆղանստանին եւ համարվում է «Ալ Ղաիդա» ու «Թալիբան» խմբավորումների զինյալների պատսպարաններից:

Մոհմանդում զինյալների դեմ Պակիստանի զինված ուժերի գործությունները առայժմ հաջողությամբ չեն պսակվել: