Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվության համաձայն, այս տարվա առաջին 6 ամիսներին, 2009-ի դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով` 5.8 տոկոս: Հունիսին, սակայն, նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 1 տոկոսի նվազում:
Ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը փորձեց հիմնավորել գնաճի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը եւ հերքել փորձագետների պնդումները, թե նվազեցված գնաճը կառավարությանը հնարավորություն է տալիս խոսելու «բարձր տնտեսական աճի» մասին:
«Յուրաքանչյուր ապրանքատեսակը ունի իր գնային փոփոխությունը, եւ իր կշիռը ընդհանուր զամբյուղում, եւ դա նշանակում է, որ մենք պետք է միտումնավոր բոլոր 619 ապրանք-ծառայությունների գները կամ նվազեցնենք արհեստականորեն, կամ աճեցնենք արհեստականորեն», - ասաց նա` հավելելով, որ դա «իրատեսական չէ»:
Տնտեսագետները նշում են, որ դրամի արժեվորմանը զուգահեռ առաջին անհրաժեշտության ներկրվող ապրանքատեսակների գները ոչ միայն չեն իջել, այլեւ մարտից մինչեւ հիմա նույնիսկ բարձրացել են:
Այս կապակցությամբ Մարտիրոսյանը ասաց. - «Շուկայում գնագոյացումը միանշանակ չէ, որ համահունչ է փոխարժեքի փոփոխության հետ»:
Այսօր շատ է խոսվում բանջարեղենի ու մրգի շուկայի թանկությունից, մինչդեռ Մարտիրոսյանի խոսքով, մրգի շուկայում մոտ 9 տոկոսի նվազում է արձանագրվել նախորդ տարվա հունիսի համեմատ:
Մինչդեռ, ծիրանը, օրինակ, այսօր Երեւանում վաճառվում է 1000-1500 դրամով: Լրագրողների հնչեցրած տարակուսանքին ի պատասխան, Մարտիրոսյանն արձագանքեց, թե հունիսի` «դեռեւս ոչ ամբողջությամբ մշակված տվյալներով», ծիրանը թանկացել է 7 տոկոսով, իսկ հուլիսի տվյալները «բոլորովին այլ կլինեն». - «Գինը ծիրանի 170-300 դրամի սահմաններում է եղել [անցած տարի]: Այս տարի արդեն դուք ականատես եք, թե ինչպիսի գին է»:
Իսկ երեւանցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դժգոհեցին ոչ միաին մրգի ու բանջարեղենի, այլեւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերքի գների բարձրացումից: