«Սառեցված» տերմինի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ շփոթության մեջ է գցում, հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ ԽՎ-ի` Օսլոյում անցկացվող 19-րդ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Լենմարկերը ասել է, որ «կողմերը շարունակում են կորուստներ կրել, այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ «սառեցված հակամարտություն» տերմինի կիրառումը շփոթության մեջ է գցում»: