Երկուշաբթի օրը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսել կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեսի, «Եվրոնեսթ»-ի փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթի, Եվրախորհրդարանում «Եվրոնեսթ»-ի պատվիրակության նախագահության, Հայաստան - Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ:
Երեքշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում: