Օբաման ճիշտ է համարում Թուրքիային ԵՄ ընդունելը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Թուրքիան պետք է ընդունվի Եվրամիություն` որպես լիարժեք անդամ:

ԱՄՆ-ի նախագահը ընդգծել է, որ Եվրամիություն չընդունվելու դեպքում բնական կլինի, եթե Թուրքիան հայացքն ուղղի դեպի այլ դաշինքներ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հարցազրույցում Օբաման ասել է նաեւ, որ չլինելով Եվրամիության անդամ` Միացյալ Նահանգները, այդուհանդերձ, ի սկզբանե այն կարծիքին է եղել, որ Թուրքիային Եվրամիություն ընդունելը խոհեմ քայլ կլիներ: