Ահմադինեջադը պայմաններ է առաջադրում ԱՄՆ-ին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե կհամաձայնի շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե վերջինս ընդառաջ գնա որոշ հարցերում:

Ելույթ ունենալով Նիգերիայում` Ահմադինեջադն ասել է, թե պաշտոնական Վաշինգտոնը նախ եւ առաջ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Իսրայելի միջուկային ռազմավարության նկատմամբ: