Միացյալ Նահանգների պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի այցին հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները տարբեր գնահատականներ են տալիս: Տարբեր են, բնականաբար, նաեւ այցի արդյունքների մասին կարծիքները:
«Անմիջական արդյունքներ, կարծում եմ, չկան, բացի նրանից, որ կարծես Հայաստանի իշխանությունները համաձայնել են միառժամանակ եւս Հայաստանի ստորագրությունը Հայաստան-Թուրքիա արձանագրություններից չվերցնել, ինչի մասին կրկնեց մի քանի անգամ տիկին Քլինթոնը` գնահատելով իշխանությունների այդ կեցվածքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` «էական արդյունք ակնկալելու խնդիր չկա» նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում. - «Այն փաստը, որ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման մասին ուղղակի չդատապարտեց Ադրբեջանին եւ ընդհանուր խոսքերով հանդես եկավ, եւ հաշվի առնելով նախագահների վերջին հայտարարությունը, կասեի, որ ընդհանուր առմամբ, հայկական կողմի վրա է Ղարաբաղի հարցով ճնշումը»:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ադրբեջանական ու հայաստանյան այցի հիմնական թեման ղարաբաղյան հակամարտությունն էր:
«Դրա անուղղակի վկայությունն այն է, որ պետքարտուղար Քլինթոնը թեեւ հանդիպեց ընդդիմության հետ Ուկրաինայում եւ Վրաստանում, այնուամենայնիվ [ընդդիմության հետ] հանդիպումներ չունեցավ ո'չ Ադրբեջանում, ո'չ Հայաստանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Զուրաբյանը` նշելով, որ այդ տեսակետը ներկայացնում է որպես քաղաքագետ. - «Լինելով միջնորդ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում, Միացյալ Նահանգները փորձում են ամեն ինչ անել, որ չառաջացնեն ե'ւ Իլհամ Ալիեւի, ե'ւ Սերժ Սարգսյանի դժգոհությունը իրենց բանակցություններով ընդդիմության հետ: Դա ցույց է տալիս, որ ներքաղաքական հարցերը ե'ւ Հայաստանում, ե'ւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների համար անցել են երկրորդ պլան: Իրենց համար ավելի կարեւոր է լուրջ արդյունքների հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»:
ՀԱԿ-ի համակարգողը նաեւ ասաց, թե այցի վերաբերյալ «այս պահին հայտնի տեղեկություններով հնարավոր չէ ամբողջական գնահատական տալ. - «Այն հայտարարությունները, որ արվեցին, ցույց են տալիս, որ շոշափելի որեւէ արդյունք չկա, թեեւ չի բացառվում, որ շոշափելի արդյունքներ կան, բայց դրանց մասին երկու կողմերն էլ գերադասում են լռել: Եթե այդպես է, ուրեմն մենք պետք է սպասենք այդ արդյունքների բացահայտմանը մոտակա ժամանակներում»:
Իշխող ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, բարձր գնահատելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը, երեք կարեւոր հանգամանք ընդգծեց:
Նախ, նրա խոսքով, այցը կարեւոր էր երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման առումով:
Ղարաբաղյան հարցի կապակցությամբ Շարմազանովը ընդգծեց մի քանի դրվագ: Առաջինը, որ Քլինթոնը խոսել է ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Երկրորդը, խոսելով տարածաշրջանում երկարատեւ խաղաղության մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարը մատնանշել է ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը:
«Մատնանշելով Ղարաբաղը` նա եւս մեկ անգամ անուղղակիորեն շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ է», - պարզաբանեց պատգամավորը` շարունակելով. - «Հաջորդը էլի Ղարաբաղի հետ կապված. տիկին Քլինթոնը հստակ նշեց, որ ուժի սպառնալիքը պետք անթույլատրելի լինի եւ հղում կատարեց 94 թվականի հրադադարին: Իսկ մենք գիտենք, որ 94 թվականի զինադադարը կնքել էր նաեւ Ղարաբաղը»:
Զուգահեռներ անցկացնելով Բաքվում եւ Երեւանում Քլինթոնի կատարած հայտարարությունների միջեւ` Շարմազանովը ասաց, թե Բաքվում հնչել է «շատ հստակ քննադատություն». - «Դիվանագիտական լեզվով ասած` ճնշում է եղել ադրբեջանական կողմի վրա, ինչը չեմ կարող ասել Հայաստանի մասին»: