ՄԱԿ-ը ստեղծում է Կանանց իրավահավասարության գործակալություն

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միաձայն հաստատել է աշխարհում տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության հաստատման նպատակը հետապնդող նոր կառույցի ստեղծումը:

Սեռային իրավահավասարության եւ կանանց իրավունքների ընդլայնման գործակալությունը (նոր կառույցի պաշտոնական անվանումն է) կսկսի գործել գալիք տարեսկզբից:

Նորաստեղծ գործակալությանն են փոխանցվելու ՄԱԿ-ի` համապատասխան հարցերով զբաղվող չորս կառույցների լիազորությունները: