Երեւանում` Գիտությունների ազգային ակադեմիայում ուրբաթ օրը բացվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով համաժողովր: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Հայաստանի սփյուռքի նախարարության եւ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած համաժողովին մասնակցում էին գիտնականներ, քաղաքական գործիչներ ու պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացելով համաժողովը` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, բարձր գնահատելով նախկինում Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված միջոցառումները, շեշտեց, որ այս նախաձեռնությամբ հիմք է դրվում այն համապարփակ ծրագրի մշակմանը, որի պիտի իրականացվի առաջիկա 5 տարիների ընթացում. - «Հարյուրամյակը մեզնից պահանջում է նոր մոտեցումներ»:
Ըստ համաժողովի բանախոսների, առաջիկայում իրականացվելիք միջոցառումները պետք է նախեւառաջ ուղղված լինեն Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների հաղթահարման առավել ակտիվ աշխատանքների իրականացմանը, որոնց շնորհիվ անգամ հնարավորություն պիտի ստեղծվի միջազգային դատական ատյաններ դիմել եւ Հայոց ցեղասպանոթյան ճանաչումը եւ դատապարտումը կարգավորել հենց այդ միջազգային դատական ատյանների վճռով։
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ղասան Մուխայբերը իր խոսքում հենց սկզբից ասաց. - «Ես հայ չեմ, ես լիբանանցի եմ, բայց ես ողջ մարդկության, այս մեծ ընտանիքի անդամ եմ եւ պատասխանատվություն եմ զգում այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հետ։ Պետք է դատապարտել այդ ոճիրը, որպեսզի ապագայում կանխվեն մարդկության հանդեպ նմանատիպ ոճիրները»:
«Մշտապես քննարկվում են հետեւյալ հարցերը` արդյո՞ք Թուրքիան ընդունում է այս ցեղասպանությունը, արդյո՞ք ներողություն է խնդրում հայ ժողովրդից: Թե՞ ժխտում է այն: Ես իրավաբան եմ, Լիբանանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ եւ համոզված եմ, որ ժամանակակից Թուրքիան, որ իրավահաջորդն է Օսմանյան կայսրության, չի կարող խուսափել եւ պետք է պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար միջջազգային քրեական դատարանում», - հայտարարեց Մուխայբերը:
Ամերիկահայ անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը իր ելույթում ասաց, որ մինչեւ հիմա շեշտը դրվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, բայց պահանջատիրության, հատուցման մասին չի խոսվում։
«Եթե ճանաչմանը պիտի հատուցում հետեւի, արդյո՞ք մենք պետք է հատուցման ծրագիր մշակենք, թե՞ սպասենք, որ թուրքական կառավարությունը ճանաչի [Ցեղասպանությունը], նոր մտածենք հատուցման մասին», - ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով, Թուրքիայում 2015-ին ընդառաջ արդեն իսկ որոշակի ծրագրեր են իրականացվում. - «Շահին անունով մի պատմաբան` թուրքական պատմաբանների միության անդամ, արդեն 20 հատորանոց հրատարակություն է նախաձեռնել «հայկական պրոբլեմի» մասին: Ուզում են հաջորդ երկու տարիներին այս քսան հատորները հրատարակել` կանխելու համար հայերի գործունեությունը»: