«Այն Սահմանադրությունը, որ այսօր ունենք, եւ այն իրականությունը, որ այսօր ունենք, իրարից շատ մեծ չափով են տարբերվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց սահմանադրական իրավունքի մասնագիտ Վարդան Պողոսյանը:
Փորձագետը համաձայն է, որ ընդամենը 15 տարեկան ՀՀ Սահմանադրության տեքստը համահունչ է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատության հիմնարար սկզբունքներին:
Նրա խոսքով, սակայն, չկա որեւէ երկիր, որտեղ «Սահմանադրական տեքստն ու սահմանադրական իրականությունը հարյուր տոկոսով համընկնեն». - «Բայց այդ բացը զարգացած իրավական պետություններում բավականին փոքր է, իսկ մեզ մոտ մենք կարող ենք խոսել անդունդի մասին»:
Այդ անդունդը վերացնելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է առաջին հերթին «քաղաքական կամք եւ փոփոխություն իշխանությունների իրավագիտակցության մեջ»:
«Եթե մեր իշխանությունների իրավագիտակցության մեջ տեղի չունենան փոփոխություններ, Սահմանադրությունը կարող է շատ դեպքերում մնալ որպես մի գեղեցիկ փաստաթուղթ, որ սեղանի վրա դրված է, բայց կյանքում չի իրականանում», - նշեց Վարդան Պողոսյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պատշպան Արմեն Հարությունյանը, մինչդեռ, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ 2005 թվականի բարեփոխումներից հետո Սահմանադրությունը «ավելի մոտեցվեց ազատականության, իշխանությունների տարանջատման, բազմակարծության գաղափարին»:
Հարցին, թե եթե այսօր Սահմանադրությունը բարեփոխելու հնարավորություն լիներ, ինչը՞ կփոխեր առաջին հերթին, Հարությունյանը, ով, հիշեցնենք, 2005-ի սահմանադրական փոփոխությունների ջատագովն էր, արձագանքեց. - «Որոշ մեխանիզմներ կփոխեի, որպեսզի կյանքում հնարավորինս ավելի դժվարանար Սահմանադրությունը շրջանցելը: Կուժեղացնեի պառլամենտարիզմի էլեմենտը, հստակ կուժեղացների Սահմանադրական դատարանի ֆունկցիան, հնարավորինս կանխակացնեի ու կուժեղացնեի դատական համակարգը»: