Համանախագահները վաղը կայցելեն Ղարաբաղ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը կայցելեն Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, օրվա առաջին կեսին նախատեսված է միջնորդների հանդիպումը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Շաբաթ օրը համանախագահները կլինեն Երեւանում, որտեղ հանդիպումներ կունենան Հայաստանի նախագա Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:


Ռուբեն Մելոյան