Խորվաթիան ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերջին փուլում է

Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին Խորվաթիան թեւակոխել է բանակցային եզրափակիչ փուլ:

Խորվաթիայի արտգործնախարարը Բրյուսելի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ անդամակցության մասին համապատասխան փաստաթուղթը կստորագրվի 2011 թվականի առաջին եռամսյակում: