Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` անցած շաբաթավերջին հրապարակած հայտարարությունը, որով Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւը եւ Նիկոլա Սարկոզին աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում, Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը տարակերպ են մեկնաբանում:
Խորհրդարանական մեծամասնության` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե Հայաստանի իշխանությունները «բարձր են գնահատում նախագահների ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ», սակայն դա չի նշանակում, որ «Հայաստանը գրկաբաց ընդունում է այդ հայտարարությունը»:
Շարմազանովի խոսքով, որոշ հարցեր է առաջացնում «կարգավորման հիմնարար սկզբունքների հաջորդականությունը, որը ենթադրում է օկուպացված տարածների վերադարձ, հետո` Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում». - «Քայլերի հաջորդականությունը, ըստ մեզ, հետեւյալը պետք է լինի` մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը չորոշվի, մնացած բոլոր հարցերը ածանցյալ են»:
ՀՀԿ-ի խոսնակի կարծիքով, հայտարարության մեջ տեղ են գտել Հայաստանի համար «կարեւորագույն երեք սկզբունքները»` կամարտահայտության միջոցով Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշում, Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանց եւ անվտանգության երաշխիքներ:
Ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրը, ըստ Շարմազանովի, պետք է լուծվի «միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելուց հետո». - «Եթե մեր նպատակն է` կայունության եւ երկարատեւ խաղաղության հասնել տարածաշրջանում եւ հենց Լեռնային Ղարաբաղում, ապա այնտեղ ադրբեջանցի փախստականների վերադարձը առանց կարգավիճակի [հարցի լուծման] նոր կոնֆլիկտներ կարող է ծնել»:
Իսկ խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե նախագահների հայտարարության մեջ հիշատակված հիմնարար սկզբունքները «չեն բխում հայկական կողմի շահերից»:
«Հստակություն չկա. ո՞ւմ կամարտահայտության [հիման վրա է որոշվելու կարգավիճակի հարցը]: Վաղը Ադրբեջանը նորից կասի, թե ամբողջ Ադրբեջանի տարածքում պետք է կամարտահայտություն լինի: Այս փաստաթղթով դա չի երեւում: Երկրորդը` ես չեմ հասկանում, թե ինչից են այդքան ոգեւորված իշխանությունները եւ, մասնավորապես, հանրապետականները»:
«Միանշանակ, սա հետընթաց է Հայաստանի համար եւ հայկական դիրքերի համար: Հաշվի առնելով ամենակարեւորը` որ այս սկզբունքներով ոչ միայն չի ապահովվում Ղարաբաղի մասնակցությունը, այլ նաեւ չի ապահովվում Ղարաբաղի բնակչության անվտանգությունը», - եզրափակեց նա: - «Անորոշ ժամանակի վրա թողնել հանրաքվեի հարցը, որը պետք է որոշի վերջնական կարգավիճակը, եւ թողնել ամեն ինչ ժամանակավոր կարգավիճակին` սա ընդամենը բերելու է արտաքին գործոնների ուժեղացմանը, մեր անվտանգության եւ մեր ինքնիշխանության պակասեցմանը թե' սեփական երկրում եւ թե' Ղարաբաղի ինքիշխանության նվազեցմանը այն տարածքներում, որը ինքը այսօր վերահսկում է»: