ԱՄՆ-ում հարուցված լրտեսության գործը Ռուսաստանը որակում է վերադարձ «սառը պատերազմին»

Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում 10 մարդու ձերբակալությունը պաշտոնական Մոսկվան այսօր որակել է վերադարձ «սառը պատերազմին»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան կողմի պնդումները անհիմն են եւ «անվայել» նպատակներ են հետապնդում:

Հայտարարությունում խորը ափսոսանք է արտահայտված, որ ձերբակալությունները կատարվել են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների նախագահը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնավորմանը»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը բացատրություններ կներկայացնի տեղի ունեցածի առնչությամբ:

«Միակ բանը, որ այսօր կարող եմ ասել, այն է, որ պահը ընտրվել է հատուկ նրբանկատությամբ», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: